Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ամեն ամիս` 14 հազար կանչ

Ամեն ամիս` 14 հազար կանչ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի շտապօգնության բրիգադներն ամեն ամիս սպասարկում են միջինը 13-14 հազար կանչ, ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Ամեն օր մենք սպասարկում ենք շուրջ 500 կանչ, որոնցից 80-100-ը հետագա հոսպիտալացում են պահանջում», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ներկայացնելով նախորդ ամիսների վիճակագրությունը՝ Ստեփանյանն ասաց, որ կանչերի ամենամեծ քանակը՝ 15575, գրանցվել է հունվարին, իսկ հուլիսին դրանց քանակը կազմել է 14262:

«2010 թ.-ի համեմատ՝ այս տարի կանչերի թիվը միջինը ավելացել է 1000 անգամ», - ասաց նա:

Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ կանչերի ամենամեծ քանակը ստացվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող, այդ թվում նաև ինֆարկտ և ուղեղի կաթված տարած մարդկանցից: «Քիչ չեն կանչերը վթարների, վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ ստացած տուժածներից, ինչպես նաև սուր շնչառական հիվանդություններով տառապող հիվանդներից», - ասաց նա:

Խոսելով ամառային ամիսներին հատուկ պաթոլոգիաների մասին՝ ծառայության տնօրենը նշեց, որ այս տարվա հուլիսին շոգի հետ կապված 28 կանչ է գրանցվել այն դեպքում, երբ նախորդ տարվա հուլիսին նմանատիպ 17 կանչ է գրանցվել:

Նա պարզաբանեց, որ հիվանդների թվում էին արևի տակ երկար ժամանակ մնալու հետևանքով արևային այրվածքներ կամ ջերմային ցնցումներ ստացած մարդիկ:-0-

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ